News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, հայտնում են կառավարությունից։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ տարեվերջյան հանդիպումը լավ առիթ է ամփոփելու համատեղ ծրագրերի ընթացքը և հասկանալու առաջիկա անելիքները: Մհեր Գրիգորյանը Սեբաստիան Մոլինեուսին ներկայացրել է նոյեմբերին կայացած հանդիպման արդյունքները, որի ընթացքում համապարփակ կերպով և շահագրգիռ բոլոր մարմինների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել ստեղծված արդյունավետ համագործակցության համար և կարևորել Համաշխարհային բանկի խորհրդի կողմից նոյեմբերին «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի հաստատումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի, առողջապահության, կրթության ոլորտներին առնչվող ծրագրերը և դրանց մանրամասները: Սեբաստիան Մոլինեուսը ներկայացրել է այլ երկրներում հաջողված փորձն ու կարևորել մարդկային կապիտալի զարգացման ոլորտում նախաձեռնված քայլերը: Փոխվարչապետը, բարձր գնահատելով Համաշխարհային բանկի գիտելիքների ու փորձի պաշարները, նշել է, որ անհրաժեշտություն կա համագործակցելու նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ