News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մյանմայի արտգործնախարար, պետական խորհրդական Աուն Սան Սու Չժին Հաագայում ՄԱԿ միջազգային դատարանի նիստի ժամանակ վճռականորեն հերքել է ցեղասպանության մեղադրանքները, որոնք առաջադրվում են իր երկրի իշխանություններին, հայտնում է DW-ը։

2019թ․ նոյեմբերին Գամբիայի արդարադատության նախարարությունը հայցով դիմել էր ՄԱԿ միջազգային դատարան՝ Մյանմայի իշխանություններին մեղադրելով ռոխինջայի՝ իսլամ դավանող տեղի էթնիկ խմբի ցեղասպանության մեջ։ Աուն Սան Սու Չժին, որին 1991թ․ խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել, Հաագայում հայտարարել է, թե Մյանմայի բանակը պաշտպանել է երկիրը զինված խռովարարներից եւ մեղադրանքն անվանել է «ողջ պատկերը չարտացոլող ու մոլորության մեջ գցող»։

Նրա խոսքերով՝ այսօր Մյանման ներքին զինված կոնֆլիկտ ունի։ 2019թ․ աշնանը խռովարարները հարձակվել էին ոստիկանական բաժանմունքների վրա։ Ի պատասխան՝ իշխանությունները գործի էին դրել բանակը, ասել է նա։ Խոստովանելով, որ այդ հակամարտության ընթացքում կարող էին իրավասություններ գերազանցվել, նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները հետապնդում են օրենքով դրա պատասխանատուներին։

Մյանմայի դեմ Գամբիայի հայցը հիմնված է ՄԱԿ փորձագետների զեկույցի վրա, որի մեջ ասվում է, որ Մյանմայում ապրող 600 000 ռոխինջաներ բախվում են ցեղասպանության սպառնալիքի հետ։ 2019թ․ սեպտեմբերի 16-ին հրապարակված այդ փաստաթղթում Մյանմայի բանակը մեղադրվում է «երկարատեւ ցեղասպանության» մեջ։ Բացի այդ, այնտեղ նշվում է, որ զինվորները սպանել են հազարավոր մարդկանց, բռնաբարել են կանանց, դաժանորեն են վարվել երեխաների հետ, հողին են հավասարեցրել գյուղեր։ Այս ամենի հետեւանքով 740 000 մարդ ստիպված է եղել փախչել հարեւան Բանգլադեշ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ