News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

56-ամյա տղամարդը 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, անհայտ անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ Երեւան քաղաքի Վարշավյան փողոցում մի քանի անգամ 1973թ. ծնված ծանոթին գումարի դիմաց ապօրինի իրացրել «Հերոին» տեսակի թմրամիջոց: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվությունից։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ  կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու դեպքի  բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել 1963թ. ծնված տղամարդուն:

Բացի այդ, 56-ամյա տղամարդը 2019թ. դեկտեմբերի 4-ին,  նույն հասցեում 1973թ. ծնված տղամարդուն 1 տոննա չուգունի դիմաց ապօրինի իրացրել է «Հերոին» տեսակի թմրամիջոց, որի մի մասը վերջինս նույն օրը գործածել է, իսկ մնացած խոշոր չափերով՝ ընդհանուր 0.293 գրամ քաշով «Հերոին»  տեսակի թմրամիջոցը  հետագա օգտագործման համար պահել է իր մոտ, որը նույն օրը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տղամարդու մոտից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1963 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել  կալանավորումը, իսկ 1973թ. ծնված տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ