News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հրատարակվող «в новом свете» ռուսալեզու ամենաազդեցիկ շաբաթաթերթը 1998 թվականի հունիսի 11-ի իր համարում անդրադարձ է կատարում Լևոն Տեր-Պետրոսյանի կլանի և Հայաստանից նրանց արտահանած ֆինանսական միջոցների մասին։ Այս մասին գրում է Politik.am–ը։

«Մամուլում հաճախ են հայտնվում հրապարակումներ 90-ականների տեր-պետրոսյանական իշխանության անօրինականության մասին հրապարակումներ։ Որքան էլ հրապարակումները շատ են, միևնույնն է, դրանք շրջանցում են առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին և նրա մերձավորներին։ Ավելին, ստեղծվել է տպավորություն, որ 90-ականների մեծ թալանը առանց Լևոն Տեր-Պետրոսյանի գիտության է տեղի ունեցել, ինչը միանշանակ այդպես չէ։

ԱՄՆ-ում հրատարակվող «в новом свете» ռուսալեզու ամենաազդեցիկ շաբաթաթերթը 1998 թվականի հունիսի 11-ի իր համարում անդրադարձ է կատարում Լևոն Տեր-Պետրոսյանի կլանի և Հայաստանից նրանց արտահանած ֆինանսական միջոցների մասին։ Շաբաթաթերթի զրուցակիցը ՀՀ ԱԱԾ աշխատակից է եղել, ով իր անվտանգությունից ելնելով հեռացել է Հայաստանից։ Լրագրողը նրան հանդիպել է Մոսկվայում, որտեղ անհրաժեշտ տեղեկատվությունը ՀՀ ԱԱԾ աշխատակիցը փոխանցել է լրատվամիջոցին։

Ըստ հրապարակման, Տեր-Պետրոսյանը իր մտերիմների միջոցով 90-ականների կեսերին կարողացել է երկրից դուրս հանել ավելի քան 153 մլն ԱՄՆ դոլար (խմբ․ հասկանալու համար գումարի մեծությունը փաստենք, որ այդ տարիներին Երևանի կենտրոնում ամենալավ բնակարանը արժեր 6000 ԱՄՆ դոլար)։ Ըստ պարբերականի, Տեր-Պետրոսյանի մտերիմները այդ գումարներով անշարժ գույք են գնում եվրոպական երկրներում և, մասնավորապես, Ֆրանսիայում։

ԱՄՆ-ում հրապարակվող ռուսալեզու այս պարբերականի հրապարակումը գալիս է փաստելու այն խոսակցությունները, ըստ որի, երբ 1999 թվականին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը մեկնել էր ԱՄՆ, նրան ԱՄՆ-ում ցույց էին տվել նորանկախ Հայաստանի միլիոնատերերի ցուցակը, դա նրան սաստիկ ջղայնացրել էր, վիրավորել էր, թե ինչու ինչ-որ մի ամերիկացի պետք է ասի, որ հայերը, ընդ որում՝ իր ընկերները, փող են գողացել ու շատ են գողացել: Ամերիկացիները հստակ ցույց էին տվել, որ պատերազմի և արհավիրքի միջով անցնող Հայաստանը, անցել է նաև չտեսնված թալանի միջով։ Ըստ ամենայնի, նաև հենց Տեր-Պետրոսյանի մտերիմների դուրս հանած գումարների մասին էին փաստեր ներկայացրել Հայաստանի վարչապետին։

Հետաքրքիր է, որ  Տեր-Պետրոսյանի նման ահռելի կարողության տիրապետելու մասին հրապարակումներ չեն եղել, անգամ այս հրապարակումը կարծես աննկատ է մնացել հայկական մամուլի համար։ Եվ հիմա, երբ իշխանությունները խոսում են պետությունից գողացված միջոցների վերադարձի մասին, ապա կարծում ենք՝ այս հրապարակումը օգտակար կլինի, որպեսզի Տեր-Պետրոսյանից հարցնեն, թե որտեղից և ուր է տարվել 153 մլն դոլարը։ Եվ սա այն դեպքում, երբ այդ տարիներին Հայաստանի մեկ տարվա բյուջեն կազմում էր ընդամենը 300 մլն դոլար»,– գրում է կայքը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ