News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարող է օգտագործել իր զինված ուժերը՝ դադարեցնելու համար գազի հորատման ցանկացած հետախուզություն Կիպրոսի ջրերում, որը նա իրենն է համարում, հայտնում է AP-ը։

Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան «իրավունք ունի կանխել» ցանկացած «չարտոնված հորատում» այն ջրերում, որոնք, նրա խոսքերով, «իր մայրցամաքային տարածքում են»։ Այն հստակ հարցին, թե կարող է Թուրքիան ռազմական միջոցներ կիրառել, որպեսի դադարեցնի նման հորատումը, Չավուշօղլուն պատասխանել է․ «Իհարկե»։

Տարածքի մի մասը, որի հանդեպ հավակնություններ ունի Թուրքիան, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին է, որտեղ ընկերությունները, այդ թվում ֆրանսիական Total-ը եւ իտալական Eni-ն, Կիպրոսի կառավարությունից ստացել են համատեղ հորատման թույլտվություն։

Կիպրոսի տարածքում ածխաջրածնի որոնումների արտոնագիր ստացած մյուս ընկերություններն են՝ ExxonMobil-ը՝ գործընկեր Qatar Petroleum-ի հետ, ինչպես նաեւ կոնսորցիումը՝ կազմված տեխասյան Noble energy ընկերությունից, հոլանդական Shell-ից դեւ իսրայելական Delek-ից։

Թուրքիան հայտարարում է, որ Միջերկրական ծովում լայնածավալ գոտու հանդպ իր պահանջներն ամրապնդված են այն համաձայնագրով, որ ինքը ստորագրել է Լիբիայի կառավարության հետ, եւ որը որոշում է երկու երկրների ծովային սահմանները։

Հունաստանը, Եգիպտոսը եւ Կիպրոսը, որոնք աշխարհագրորեն գտնվում են այդ երկու երկրների միջեւ, դատապարտել են գործարքը՝ այն անվանելով միջազգային իրավունքին հակասող, իսկ Հունաստանը անցյալ շաբաթ արտաքսել է Լիբիայի դեսպանին։

Կիպրոսը դատական հայց է ներկայացնում Հաագայի միջազգային դատարան՝ Թուրքիայի կողմից իր ինքնիշխան իրավունքները խախտելու դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ