News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դատավորների վարկանիշը վերջին շրջանում փոփոխության է ենթարկվել։ Այս մասին գրել է Yerevan Today-ը։  

«Վերջին շրջանում հատկապես ընդունված է խոսել դատավորների նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին: Ավելին, Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված նոր աղմկահարույց օրենքի հիմքում հենց հանրային վերաբերմունք էր վկայակոչվում, թեև այդպես էլ նշված չէր, ինչպես է չափվել:

Իհարկե, ոչ մասնագետ քաղաքացու համար դժվար է չափել որևէ դատավորի գործողությունների օրինականությունը, երբ չունես համապատասխան կրթություն, իրավական գիտելիքներ, ավելին, երբ ունես որոշակի հարցի շուրջ կանխակալ տրամադրվածություն և սուբյեկտիվ ընակալում: Մինչդեռ http://helpcourt.am/ հարթակում դատավորի վարկանիշը ձևավորվում է փաստաբանների կողմից իրեն գնահատելու միջոցով: Յուրաքանչյուր փաստաբան միևնույն դատավորին և /կամ/ դատական ակտին կարող է տալ մեկ միավոր դրական կամ բացասական գնահատական: Փաստաբանը կարող է ցանկացած պահի փոխել նախկինում իր կատարված գնահատումը:

Այս հարթակում, կարծես իրավիճակն այլ է: Այստեղ տեղ գտած ցուցանիշներով՝ ամենավարկանշային դատավորը շարունակում է մնալ դատավոր Ալեքսանդր Ազարյանը, երկրորդ տեղում Դավիթ Բալայանն է, երրորդում՝ Դավիթ Հարությունյանը: Հետաքրքրական է, որ մշտապես լավագույնն եռյակում եղած Մխիթար Պապոյանն այս օրերին (մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ինքնաբացարկ հայտնելուց հետո) «տեղափոխվել է» 10-րդ տեղ:

Փոփոխության է ենթարկվել նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի վարկանիշը: Մինչև Մարտի մեկի գործի քննությունը (երկրորդ նախագահին ազատ արձակման որոշումը) իր հաշվին ուներ 8 կողմ ձայն, իսկ այժմ 38 է:

Իսկ դատավորների վարկանշային աղյուսակը եզրափակում է, կամ այլ կերպ ասած՝ առաջինը՝ վերջից, դատավոր Արմեն Դանիելյանը՝ - 41 ցուցանիշով»:

Փաստորեն, իրավաբաններից շատերը ճիշտ էին, երբ ասում էին, որ Մարտի 1-ի գործը իսկակական քննություն է լինելու դատական համակարգի և դատավորների համար։ Իսկ թե ով և ինչպես է այն հաղթահարում, ցույց է տալիս այս դեպքում վարկանշավորումը»,– գրում է կայքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ