News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները հայտարարել են էլեկտրոնային ենթակառուցվածքների վրա խոշոր, կազմակերպված կիբեռգրոհի կանխման մասին, հայտնում է Tasnim-ը։

«Մենք վերջերս բախվել ենք կառավարության ենթակառուցվածքի վրա լավ կազմակերպված կիբեռգրոհի հետ»,- հայտարարել է Իրանի կապի եւ ՏՏ նախարար Մուհամմեդ Ջավադ Ազարի Ջախրոմին՝ հավելելով, որ գրոհը հետ է մղվել երկրի պաշտպանական վահանի կողմից, որը հայտնի է «Դեյֆի ֆեյերվոլ» անունով։

Հոկտեմբերին Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավար, բրիգադային գեներալ Գոլամ Ռեզա Ջալալին հայտարարել էր, որ երկիրը իրավաբանական գործողություններ է նախաձեռնում ԱՄՆ-ի դեմ՝ կապված կիբեռգրոհների կրկնվող փորձերի եւ սպառնալիքների հետ, եւ անվտանգության հուսալի միջոցներ է կիրառում իր կենսական կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ