News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ուղեւորատար գնացքը վրաերթի է ենթարկել երկու փղերի։ Երկուսն էլ զոհվել են։ Նրանց զարդարել են ծաղիկներով եւ դիակիզել հենց դեպքի վայրում, հայտնում է AFP-ը։

Վայրի բնության վարչության ներկայացուցչի խոսքերով՝ վերջին հինգ տարիներին առնվազն 26 փիղ է սպանվել եւ տասնյակներն էլ վնասվածքներ են ստացել Նեպալի հետ սահմանի մոտ ճանապարհի այդ հատվածում գնացքների հետ բախման հետեւանքով։

Դեպքը կատարվել է առավոտյան 4։30 երկաթգծերի հատման ժամանակ, հայտնել է North Frontier Railway-ի պաշտոնական ներկայացուցիչը։ «Մենք կարծում ենք, որ վթարը տեղի է ունեցել թանձր մառախուղի հետեւանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով, հավելել է նա։

Վայրի բնության վարչության ներկայացուցիչները նման միջադեպերի պատճառով բազմիցս երկաթգծի ղեկավարներին խնդրել են գիշերը դադարեցնել գնացքների տեղաշարժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ