News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Time ամսագիրը շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգին 2019թ․ «Տարվա մարդ» է ճանաչել, հայտնում է BBC-ն։

Գրետա Տունբերգը ամենաերիտասարդն է այդ կոչումը շնորհելու մոտ 100 տարվա պատմության ընթացքում։ Նա շորթ-լիստում շրջանցել է Դոնալդ Թրամփին, Սի Ցզինպինին, Մարկ Ցուկերբերգին եւ Հոնկոնգի ցույցերի մասնակիցներին։

«Նա խթան է հանդիսացել համաշխարհային շարժման համար։ Տունբերգը դարձել է մարդկության առջեւ կանգնած ամենկարեւոր հարցը բարձրացնող ամենաբարձր ձայնը»,- իրենց որոշման դրդապատճառներն է բացատրել ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելզենտալը։

Time-ի խմբագրությունը ավանդաբար «Տարվա մարդ» կոչումը շնորհում է դեկտեմբերին եւ ընտրյալի լուսանկարը տեղադրում է ամսագրի կազմին։

Երեքշաբթի օրը, ելույթ ունենալով Մադրիդում անցկացվող ՄԱԿ գագաթաժողովում, 16-ամյա բնապահպան ակտիվիստուհին հայտարարել է, որ հաջորդ տասնամյակը որոշիչ կլինի Երկրի համար։ Նա համաշխարհային առաջնորդներին մեղադրել է վճռական քայլերից խուսափելու համար «սողանցքների, կեղծ թվերի ու PR-ի» օգտագործման մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ