News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարության գենդերային և հակամարտությունների հարցերով թիմի ղեկավար, նախարարության կանանց խաղաղության և անվտանգության (ԿԽԱ), զինված հակամարտություններում երեխաների իրավունքների և սեռական շահագործման հարցերով ներկայացուցիչ Ֆեյ Մինշալի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փոխնախարարը, ողջունելով հյուրերին, ընդհանրական գծերով ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Կառավարության գործողությունները՝ այդ համատեքստում կարևորելով մշակվող ՄԻՊ ազգային ռազմավարության փաստաթուղթը, որում արտացոլված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը և տրված են թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին՝ խոշտանգումների կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և այլն:

Ռազմավարության նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման փուլում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է թափանցիկության, հաշվետվողականության և իրազեկման ապահովման աշխատանքները, ինչպես նաև իրավապահ համակարգի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների շարունակականությունը:

Խոսելով համագործակցության զարգացման հեռանկարներից՝ փոխնախարարը գերազանց է գնահատել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հետ փոխգործակցության ներկայիս մակարդակը:

Հանդիպման ավարտին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ