News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները տարբեր դիրքերից են մոտենում գալիք հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը դեմ են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հղմանը մադրիդյան սկզբունքներին, բայց տարբեր դիրքերից։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խոսում են մադրիդյան սկզբունքներին հետեւելու կարեւորության մասին, այն դեպքում, երբ Բաքուն պահանջում է փուլային լուծում։ Իսկ հայկական կողմը մի շարք հարցերում չունի ղարաբաղյան հարցի լուծման օրակարգ»,- նշեց Մանոյանը։

Նա պարզաբանեց, որ պատճառներից մեկը, որով Ադրբեջանը չի դնի իր ստորագրությունը նման փաստաթղթի տակ, այն է, որ դրանում կա կետ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մասին։

Մանոյանի խոսքով՝ անհրաժեշտ է ելնել այն փաստից, որ Ղարաբաղն արդեն արտահայտել է իր կամքը 1991-ին, 2006-ին եւ 2017-ին։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի շրջանակում Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌՖ), Սթեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ ու մասնակցությամբ։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը նախատեսվում է 2020 թվականի սկզբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ