News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինական կողմը, որը մտադիր է շահագործել Հրազդանի երկաթահանքը, կարող է շատ բարդ դրության մեջ հայտնվել: «Ինչպես երեւում է, չինական ընկերությունը լավ տեղեկացված չէ Հրազդանի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի վիճակի մասին, որոնք իրավական տեսանկյունից շատ խոցելի են»,- հայաստանյան տեխնոլոգիական ակադեմիայի եւ Էկոլոգիայի եւ կենսաապահովման անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է «Էկոլոգո-սոցիալական ասոցիացիա»-ի նախագահ Սրբուհի Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է «Էկոլուրը»։

Հիշեցնենք, որ «Fortune Oil» չինական ընկերությունը ձեռք է բերել Հայաստանում երեք երկաթահանքերի յուրացման ակտիվները` այդ թվում նաեւ «Նագին» ընկերությանը պատկանող Հրազդանի երկաթահանքի  ակտիվները: 

Ըստ Ս. Հարությունյանի` 2009թ. «Նագին»-ի նախագծի ազդեցության բնապահպանական  փորձաքննության անցկացման  ժամանակ խախտվել են Օրհուսի կոնվենցիայի 6, 8 եւ 10 հոդվածները, որոնք վերաբերվում են հասարակության տեղեկացվածությանը եւ մասնակցությանը: Հրազդանում «Նագին» ընկերության դեմ 1500 ստորագրություն հավաքվեց:

Ս. Հարությունյանը մատնանշեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, որը ստորագրված է միայն մասնագետների կողմից, իսկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ստորագրությունը բացակայում է:  Եզրակացության մեջ ներկայացված են միայն ֆիզիկական եւ մեխանիկական բաղադրիչներ, բայց բացակայում են ռիսկերը եւ դրանց նվազեցման համար առաջարկվող միջոցառումները: Հետեւաբար, այս եզրակացությունը հակասում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 2, 3 եւ 5 հոդվածների դրույթների պահանջներին, եզրակացնում է Ս. Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Ամենաշատ