News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկացի հեղափոխական Էմիլիանո Սապատոյին մերկ եւ կանացի դիրքով պատկերող նկարը վրդովեցրել է նրա սերունդներին եւ ստիպել է մոտ 100 ֆերմերների արգելափակել այն շենքի մուտքը, որտեղ ցուցադրվում է աշխատանքը, հայտնում է AP-ը։

Նկարում պատկերված է ձիուն նստած մերկ Սապատոն՝ բարձրակրունկ կոշիկներով եւ վարդագույն լայնեզր գլխարկով։

Սապատոյի թոռը հայտարարել է, որ նկարը պետք է հեռացվի, կամ իրենք դատի կտան։ «Մենք թույլ չենք տա դա։ Մեզ համար, որպես հարազատների, դա սեւացնում է մեր գեներալի կերպարը, որը միասեռականի տեսքով է պատկերված»,- ասել է Խորխե Սապատո Գոնսալեսը։

Միաժամանակ շենքի մոտ տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների։ Երկու խմբերի միջեւ ծեծկռտուք է սկսվել։

«Դա մտքերի արտահայտման ազատություն չէ, դա այլասերվածություն է․․․ դա նվաստացուցիչ է։ Նրանք չեն կարող մեր պատմությունը նման կերպ ներկայացնել»,- ասել է ցուցարարներից մեկը։ Նրանք կառավարությունից հարգանք են պահանջել մեքսիկական պատմության «մեծ սրբապատկերների» հանդեպ։

Ցուցահանդեսի կազմակերպիչ Լուիս Վարգասը նշել է, որ աղմուկն ավելի շատ այցելուների է բերել։

Պորֆիրիո Դիասի բռնակալության դեմ 1910թ․ մեքսիկական հեղափոխության առաջնորդ Էմիլիանո Սապատո Սալասարը ապստամբած գյուղացիների առաջնորդն էր։ Նա Մեքսիկայի ազգային հերոսներից է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ