News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն ռադայում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է «112 Ուկրաինա» հեռոււստաալիքը, «Ազատություն» կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Լեոնովը եւ «Ժողովրդի ծառաներ» կուսակցության գործող պատգամավոր Անդրեյ Բոգդանեցը ծեծկռտուք են սարքել խորհրդարանի ագրարային հանձնաժողովի նիստից հետո։

Հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է Հողային օրենսգիրքը, իսկ կուլիսներում սկսվել է ծեծկռտուքը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են նախկին պատգամավորներ Էդուարդ Լեոնովն ու Իգոր Միրոշնիչենկոն բախվում Անդրեյ Բոգդանեցի հետ։

«112 Ուկրաինա»-ի եթերում Լեոնովն ասել է, թե բախման պատճառ է հանդիսացել հանձնաժողովի նիստում տեղի ունեցած «քրեական հանցագործությունը»։

«Ագրարային հանձնաժողովի նիստը արագ կերպով տեղափոխվեց վաղը, քանի որ պարզվեց, որ պարզապես տեղի է ունենում քրեական հանցագործություն՝ ոչինչ պատրաստ չէ, չկա փոփոխությունների քննարկում, չկա որեւէ փաստաթուղթ։ Պարզապես այդ հանձնաժողովն ուզում է «զոռով» երկրորդ ընթերցմամբ ԳՌ-ում անցկացնի օրենքի նախագիծը։ Եւ երբ նիստը հապճեպ փակվեց «Ժողովրդի ծառաների»  պատգամավորը սկսեց միջանցքում խոսել, թե իբր մենք կողմ ենք, որ հողը վաճառվի»,- ասել է Լեոնովը։

Նրա խոսքերով՝ ծեծկռտուքը հենց Բոգդանեցն է սկսել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ