News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին քննարկումները չեն ազդի С-400-ների հարցով Անկարայի ծրագրերի վրա, նա կշարունակի այդ համակարգերի տեղադրումը, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք նախկինում Թուրքիայի հարավում հակահրթիռային Patriot համակարգեր էին տեղադրել Անկարայի խնդրանքով, հետագայում հանել են դրանք այնտեղից։ «Մենք շատ ջանքեր ենք գործադրել, սակայն ստիպված ենք եղել գնել С-400-ները»,- նշել է նա։

Կալինը հավելել է, որ Թուրքիային ամերիկյան նորագույն F-35 ռմբարկուների մատակարարման թեման «վաղուց դուրս է եկել տեխնիկական կամ պաշտպանական հարթությունից, կոնգրեսականները այն ամբողջովին քաղաքականացրել եւ ներքին քաղաքականության գործիքի են վերածել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ