News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իսակովի անվան 132-րդ դպրոցում այսօր՝ դեկտեմբերի 11–ին, ապրիլյան պատերազմի մասնակից, Հայկ Թորոյանի ծննդյան տարեդարձն են նշել: Այսօր նա կդառնար 34 տարեկան: Հայկի հարազատ դպրոցում են եղել նրա ծնողները, հարազատները, ծառայակիցները:

Սպայի հայրը հիշել է որդու հետ անցկացրած ծննդյան վերջին հավաքույթները.

«Գրեթե միշտ նշել ենք ընկեների հետ, շրջապատով, ընտանիքով, հարազատներով։ 2012-14 թվականներին է եղել, երբ ինքը կարողանում էր արձակուրդ գալ ու նշել: Մեծ մասամբ ծառայության վայրում է նշել: Նրա համար տարբերությունը շատ մեծ չէր, քանի որ այնտեղ էլ էր իր համար հարազատ միջավայր, 2014-ից հետո նշել է ծառայության վայրում:

Հայկի ծառայակից ընկեր Վանո Խաչատրյանի խոսքով՝ Հայկը խիզախ եւ հումորով տղա էր.

«Հայկի հետ ծառայել ենք նույն զորամասում 2015 թվականից։ Բացի մարտական զինակից լինելուց նաեւ իմ ընկերն է եղել, շատ խիզախ, հումորով տղա էր, կոկիկ սպա, պարտաճանաչ, տարբերվում էր բոլորից, եթե կանգնած լինեին մի քանի սպաներ, Հայկը կտարբերվեր, միշտ պոզիտիվ էր նայում թե կյանքին, թե ամեն ինչին։ Դժվարոթույուններից չէր վախենում, դժվար պահերին էլ սիրում էր կատակել: Եթե սպայի կերպար կարելի է վերցնել, Հայկն է, թե ֆիզիկապես, թե մասնագիտորեն:

Ծառայակիցը Հայկին տեսել է նաեւ նրա զոհվելու օրը՝ ապրիլի 2-ին: Երբ վաղ առավոտյան ստացել են ահազանգը, որ մարտական դիրքում թեժ մարտ է ընթանում, Հայկն իր վարորդի հետ անմիջապես դիրք է շտապել՝ զինամթերք հասցնելու:

«Ինքը խուճապի չմատնվեց: Որպես սկսնակ զինծառայոցող, կարելի էր նայել Հայկին եւ տեսնել, թե ինչպես պետք է իրեն պահի սպան։ Հայկը շատ հանգիստ ասում էր՝ պետք է կատարենք մեր առաջադրանքը: Ոնց որ սովորական օր լիներ նրա համար, այդպես հանգիստ էր:

Դիրքերի ճանապարհին Հայկ Թորոյանն ու վարորդը հայտնվել են թշնամու դիվերսիոն խմբի շրջափակման մեջ,  անհավասար մարտ մղել ու զոհվել: Հայկ Թորոյանն այդ ժամանակ 30 տարեկան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ