News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՌԴ մի քաղաքացու իր տանը ծեծի են ենթարկել և դանակով հարվածել ոտքին: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև հիվանդանոցից, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 21-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ երկու անձի կողմից ծեծի է ենթարկվել և դանակահարվել:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 8-ին, երկու երիտասարդ բնակարանում ծեծի են ենթարկել հիշյալ տղամարդուն, կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են իր հաշվեհամարից 2.000 դոլար փոխանցել իրենց հաշվին, այնուհետև հափշտակել են նրա նոթբուքը, 2 բջջային հեռախոս և դրամապանակը, որի մեջ եղել է 150.000 դրամ, 30 լարի, ապա նրանցից մեկը դանակով հարվածել է երիտասարդի ոտքին: Երիտասարդին թողնելով կապված վիճակում՝ նրանք դիմել են փախուստի:

Ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալների ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ