News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը երեկ ամբողջությամբ ընդունվեց։ Չնայած այն իշխանության համար կյանքի-մահվան հարց էր, սակայն նախագիծը ստացավ 82 կողմ ձայն, որից մեկը անկախ հռչակված Արման Բաբաջանյանն էր։ «Իմ քայլի» 88 հոգանոց ֆրակցիայից 7-ը չմասնակցեցին քվեարկությանը, ոչ էլ, ինչպես Գևորգ Պետրոսյանը բնորոշեց, «կտակ» էին թողել գործուղումների մեկնելուց առաջ (նամակ, թե ինչպես են քվեարկում), ինչն «Իմ քայլ»-ում բուռն քննարկումների առիթ է դարձել։

Բացականերն էին Մարիա Կարապետյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արտակ Մանուկյանը, պետաիրավականի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Մխիթար Հայրապետյանը, Կարեն Սարուխանյանը, Արեն Մկրտչյանը։ Իսկ առաջին ընթերցմանը Թագուհի Թովմասյանն էր գրանցվել, բայց չէր քվեարկել։ Նա ասաց․ «Կառավարման ակադեմիայում այդ ժամին դասի էի, որից չէի կարող բացակայել»:

Ի դեպ, վերջերս Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստի ժամանակ դժգոհել էր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի պահվածքից, թե իր համար հասկանալի չէ՝ ինչ է ուզում նա, և իմքայլականներն անորոշության մեջ չէին կողմնորոշվում՝ ինչպես քվեարկել։ Երկրորդ բացատրությունն էլ այն է, որ «Իմ քայլ»-ում, հակառակ հերքումներին, խմբային տարանջատումները գնալով խորանում են».

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ