News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ հույսեր առաջ բերեց ժողովրդի շրջանում, և ակնկալվում էր, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական փոփոխությունները պետք է տեղի ունենային 2019 թվականին, քանի որ 2019 թվականի ընթացքում Փաշինյանը և իր քաղաքական թիմը լիովին պատասխանատվություն ստանձնեցին երկրի կառավարման համար: Այնուամենայնիվ, քաղաքացիների ակնկալած փոփոխություններն այդպես էլ իրականություն չդարձան:

Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չունի պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնել երկրի տնտեսությունը և սոցիալական վիճակը:

Հենց դա էր պատճառը, որ տարեսկզբին ներկայացված՝ կառավարության ծրագրում իշխանությունները ամեն կերպ խուսափել էին նշել կոնկրետ ցուցանիշներ և դրանց հասնելու ճանապարհները:

Թերևս դա էր պատճառը, որ կառավարության ծրագիրը վերլուծաբաններն անվանում էին բարի ցանկությունների և կենացների ժողովածու ու ընդգծում, որ այդպիսի, գուցե շատ ավելի սիրուն ծրագրային փաստաթուղթ կարող էին ներկայացնել նաև նախորդ կառավարությունները, և դրանում ոչ մի հեղափոխական մոտեցում չեն տեսնում:

Իսկ կառավարության ծրագիրը ավելի մանրակրկիտ դիտարկելիս պարզ էր դառնում, որ գործադիր իշխանությունն այդպիսի շարադրանքով փորձել է ամեն կերպ խուսափել որևէ ցուցանիշի համար պատասխանատվություն ստանձնելուց և իրեն չկաշկանդել դրանցով:

Եվ այդպես էլ կառավարությունը տարվա ընթացքում երկրի զարգացման հարցում ռազմավարական մոտեցում չորդեգրեց, իսկ անձամբ վարչապետ Փաշինյանը փորձեց կոնկրետ նպատակադրումների մասով պատասխանատվությունը գցել իր վրայից:

Սակայն հասկանալով, որ եթե կոնկրետ թվային արժեք չի տալիս կառավարության նախաձեռնություններին, ապա քաղաքացիների շրջանում կարող են կասկածներ առաջանալ, թե իր կառավարությունն ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արդեն հիշատակեց ստույգ ցուցանիշներ, թե որոնք են իրենց ռազմավարական նպատակադրումները:

Սակայն Փաշինյանը այնպիսի նպատակադրումների մասին խոսեց, որոնք պետք է իրականություն դառնան մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածում:

Իսկ այսպիսի հսկայական ժամանակային կտրվածքով կանխատեսումներ անելը ոչ միայն անշնորհակալ գործ է, այլև ուղղակի պարզ հնարք է պատասխանատվությունից խուսափելու համար:

Փաշինյանն առաջնորդվում է այն տակտիկայով, որ ինչքան հնարավոր է՝ պետք է խուսափել իրատեսական խոստումներ տալուց. դրանք պետք է լինեն վերացական, իսկ ժամանակի ընթացքում, ոնց էլ ստացվի, առանձին ոլորտներում դրական ցուցանիշներ կգրանցվեն, և արդեն կարելի է այդ ցուցանիշներն ուռճացնել ու քաղաքացիներին ներկայացնել որպես շատ մեծ ձեռքբերում:

Եվ պատահական չէ, որ վարչապետի այսպիսի գործելակերպը շարունակվում է մինչ օրս: Իսկ այս օրերին, երբ պետք է ամփոփել տարվա հիմնական արդյունքները, Փաշինյանը խոսում է այն մասին, թե աստղաբաշխական քանակությամբ ՀԴՄ կտրոններ են տպագրվել, և դա ներկայացնում է որպես հսկայական ձեռքբերում:

Այնինչ, ՀԴՄ կտրոնների մեծ քանակությունը չի նշանակում, թե արդյունքն ու որակական կողմը բարձր են, քանի որ շատ դեպքերում տնտեսվարողները փորձում են քիչ գումարային շրջանառության տեսքով շատ ՀԴՄ կտրոնների քանակություն ցույց տալ:

Բացի այդ, ինչո՞ւ վարչապետը չի խոսում քաղաքացիների եկամուտների կտրուկ աճից, չէ՞ որ իշխանության գալով՝ չէր խոստացել, թե պայմաններ կստեղծի, որ մեծ քանակությամբ ՀԴՄ կտրոններ տպագրվեն, այլ մարդկանց հույսով էր անում, թե նրանց կյանքի որակը կբարձրանա:

Մյուս կողմից՝ հասարակությունն ակնկալում է, որ վարչապետը վերջապես սկսի խոսել հաջորդ տարվա ռազմավարական առաջնահերթություններից, օրինակ՝ թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում զսպել այն գնաճը, որն առաջ է գալու ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումից և գազի գնի թանկացումից, կամ կառավարությունը ինչ քայլերի միջոցով է ներդրումներ ներգրավելու և այլն:

Այնպես որ, վարչապետը չի կարող անվերջ խուսափել պատասխանատվության բեռը վերցնելուց, քանի որ վաղ թե ուշ իրենից հասարակությունը հաշվետվություն է պահանջելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Ամենաշատ