News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արարողության սկզբին մեծ թվով մարդիկ են եկել: Ոչ մեծ հերթ է գոյացել տաճարի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փակ դագաղը, որի վրա դրված է պետական դրոշը, տաճարի կենտրոնում է, կողքին ծաղիկների համար պատվանդանն է եւ հանգուցյալի սեւ-սպիտակ լուսանկարը: Ծաղիկներ դնելուց հետո շատ մոսկվացիներ մոմեր են վառում:

Տաճարը շրջափակված է պարագծով, Լուժկովին հրաժեշտ տալ ցանկացողներն անցնում են մետաղորսիչի եւ ստուգման շրջանակներով:

Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հուղարկավորման կարգը կսկսի 11:00-ին, հրաժեշտը կտեւի մինչեւ 14:00:

Նախկին քաղաքապետին հուղարկավորելու են Նովոդեւիչի գերեզմանոցում, արարողությունը նշանակված է 15:30-ին:

Յուրի Լուժկովը մահացել է դեկտեմբերի 10-ին 84 տարեկանում Մյունխենի հիվանդանոցում: Մահվան պատճառը ալերգիկ ռեակցիան էր, որն առաջացել էր վիրահատության ժամանակ:

Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1992-2010 թվականներին: 2010 թվականին Դմիտրի Մեդվեդեւը նրան մայրաքաղաքի քաղաքագլխի պաշտոնից հեռացրել էր՝ «վստահության կորստի հետ կապված» ձեւակերպմամբ, սա ամենաաղմկահարույց կադրային որոշումներից մեկն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ