News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Բեյրութի կենտրոնում անկարգությունները դադարել են: Անվտանգության ուժերը իրավիճակը լիովին վերահսկում են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտել է մայրաքաղաքի կենտրոնում զոհվածների հրապարակում խաղաղ ցույցի մասնակիցներից մեկը:

Ոստիկանական ուժերն ավելի վաղ բոլոր ջանքերը ներդրել էին, որ կանխեն Բեյրութի կենտրոնական հրապարակներ շիական կուսակցությունների կողմնակիցների ներթափանցելու փորձերը, որտեղ գտնվում էին խաղաղ ցուցարարների վրանները: Ագրեսիվ տրամադրված մարդկանց խմբերը ոստիկանների վրա քարեր եւ դյուրավառ խառնուրդով շշեր էին նետել:

Լիբանանյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ ոստիկանությանը հաջողվել է ցրել շիական կուսակցությունների կողմնակիցներին: Սակայն անկարգությունների հետեւանքով վնասվել են կայանված ավտոմեքենաները: Ցուցարարների եւ կարգի պահապանների թվում տուժածներ կան: Ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները շարունակում են մնալ բարձր պատրաստականության վիճակում:

Շիական կուսակցությունների կողմնակիցները առաջին անգամ չէ, որ Բեյրութի կենտրոնում եւ մյուս քաղաքներում հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա: Նախորդ անգամները տասնյակ շիաներ մահակներով ջարդել ու հրկիզել են ակտիվիստների վրանային քաղաքները եւ ծեծել խաղաղ ակցիաների մասնակիցներին:

Հոկտեմբերի 17-ին Լիբանանում սկսվել էին հակակառավարական ցույցեր: Չնայած հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, երկրում հուզումները չէին դադարել: Երկրի տնտեսական եւ ֆինանսական վիճակը շարունակում է մնալ ճգնաժամային վիճակում: Երկրի նախագահ Միշել Աունը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ պետությունը տուժում է ֆինանսական շրջափակման եւ պատժամիջոցների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ