News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եգիպտացի հնագետները հայտնաբերել են Ռամզես II փարավոնի արձանի վերին հատվածը Միթ Ռահինա շրջանում (Գիզա), հին եգիպտական Պտախ աստծո տաճարից ոչ հեռու, ասվում է հնության հուշարձանների նախարարության հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հայտնաբերվել է Ռամզես II-ի հազվագյուտ արձանի վերին հատվածը՝ վարդագույն գրանիտից, «Կա»-ի տեսքով, որը խորհրդանշում է ուժ, կենսունակություն եւ հոգի»,- ասել է Եգիպտոսի Հնությունների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Վազիրին։ Նրա խոսքով՝ մինչ այդ արդեն գտել էին III հարստության փարավոններից մեկի նման արձանը, որը պատրաստված էր փայտից։

Հայտնաբերված արձանի բարձրությունը 105 սանտիմետր է, լայնությունը՝ 55։ Գլխին պատկերված է «Կա» խորհրդանիշը՝ բարձրացված ձեռքերի տեսքով, որը կարող է խորհրդանշել ուժ եւ կենսունակություն։

Փարավոնի արձանը հաջողվել է գտնել մասնավոր տարածքում, որի տերը գաղտնի պեղումներ է կատարել, բայց բռնվել է զբոսաշրջային ոստիկանության կողմից դեկտեմբերի սկզբին։ Արձանիկն ուղարկվել է վերականգնման։

Կարծիք կա, որ Ռամզես II-ը, որը կառավարել է մ.թ.ա. մոտ 1279-1213 թվականներին, Եգիպտոսը դարձրել է մեծ տերություն իր հաղթանակների, նոր տարածքների նվաճման, շինարարական հաջողությունների եւ իռիգացիայի շնորհիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ