News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի արտահերթ ընտրություններն սկսվեցին հինգշաբթի Միացյալ Թագավորությունում։  Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07.00-ին եւ աշխատելու են մինչեւ 22.00-ն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սպասվում է, որ տեղամասերի փակվելուց հետո կհրապարակվեն BBC էքզիթպոլերի տվյալները, որոնցով կարելի կլինի նախնական պատկերացում կազմել քվեարկության արդյունքների մասին։ Խորհրդարանի Ստորին պալատում կընտրեն 650 պատգամավոր 553 ընտրատեղամասերից Անգլիայում, 59՝ Շոտլանդիայում, 40 Ուելսում եւ 18՝ Հյուսիսային Իռլանդիայում։ Կառավարություն ձեւավորելու իրավունք կստանա այն կուսակցությունը, որն ընտրությունների արդյունքներով կունենա պարզ մեծամասնություն Համայնքների պալատում։

Համաձայն հանրային կարծիքի հարցման, որը հրապարակվել է չորեքշաբթի գիշեր YouGov սոցիոլոգիական ընկերության կողմից, կառավարող Պահպանողական կուսակցության շանսերը՝ մնալու իշխանությունում, ամենաբարձրն են գնահատվում։ Թորիների համար՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, պատրաստ է ձայն տալ հարցվածների 42,6 տոկոսը, ինչը, հաշվի առնելով մեծամասնական ընտրահամակարգի առանձնահատկությունները, պահպանողականներին կապահովի վստահ մեծամասնություն Համայնքների պալատում՝ 339 մանդատով։

Հարցումը, որին մասնակցել է 105,6 հազար մարդ, վկայում է այն մասին, որ գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Լեյբորիստական կուսակցությունը, կարող է ունենալ ընդամենը 231 մանդատ՝ ստանալով ձայների 33,8 տոկոսը։ Բայց, հաշվի առնելով վրիպումները, YouGov-ը չի բացառում, որ թորիներն իրականում կստանան պատգամավորական աթոռների կեսից քիչ, եւ արդյունքում կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի լինի։ Նման իրավիճակը, որը հայտնի է Մեծ Բրիտանիայում «առկախ խորհրդարան» անվանմամբ, սպառնում է անորոշության պահպանում Brexit-ի հարցում։

Իրադարձությունների նման զարգացման պարագայում չի իրականացվի ներկա քվեարկության գլխավոր նպատակը, որը հետապնդում էր վարչապետը՝ փորձելով հասնել արտահերթ ընտրությունների. դուրս բերել Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից։ Մինչ այդ Բրյուսելի հետ «ամուսնալուծության» համաձայնագրի տեքստը, որը ձեռք էր բերվել Ջոնսոնի նախորդի՝ Թերեզա Մեյի օրոք, երեք անգամ մերժվել է պատգմավորների կողմից։ Նոր վարչապետը համաձայնեցրել է Եվրամիության հետ նոր գործարքը, բայց այն նույնպես խորհրդարանը, որը բաժանված է Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, ընդունել չկարողացավ։ Չօգնեց նաեւ այն, որ Պահպանողական կուսակցությունը վերջնականապես կորցրեց մեծամասնությունը Համայնքների պալատում։

Այս պայմաններում արտահերթ ընտրությունները միակ բանն են, թեեւ բավական ռիսկային, որ կարող են վերջ դնել ստեղծված փակուղային վիճակին։ Նախորդ անգամ խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում 2017-ին նույնպես արտահերթ էին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ