News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 30
USD
478.58
EUR
526.53
RUB
7.65
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Դեպի Ֆրանսիայի մայրաքաղաք տանող ճանապարհների ավտոխցանումները համընդհանուր գործադուլի ութերորդ օրը ձգվել են ավելի քան 400 կիլոմետր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով France Info-ին։

Նրա տվյալներով՝ ութերորդ օրն անընդմեջ Փարիզի մետրոյի 16 ուղղություններից լիովին փակ է 10-ը, եւս չորսը ուղեւորներ ընդունում է միայն պիկ ժամերին։ Մշտապես աշխատում են միայն երկու ավտոմատացված ուղեգծեր։

Հինգշաբթի գործադուլավորները լրիվ արգելափակել են վեց ավտոբուսային կայան եւ մասամբ՝ եւս 10-ը։ Ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվում գործադուլավորներին հեռու վանել ավտոբուսներից, որոնց վարորդները փորձում են մեքենաները դուրս բերել աշխատանքի։ Չեն բավականացնում այն ավտոբուսները, որոնցով իշխանությունները խոստացել են փոխարինել չեղարկված երկաթուղային երթեւեկը։ Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում առավոտյան աշխատում է տրամվայների եւ ավտոբուսների կեսից պակասը։

TGV գերարագ էքսպրեսների միայն մեկ քառորդն է ապահովում երկաթուղային կապը Ֆրանսիայի խոշոր քաղաքների միջեւ։ Մյուսները աշխատանքի դուրս չեն գալիս։ Քաղաքային RER էլեկտրագնացքների թիվը կրճատվել է կեսով՝ նորմալ օրվա համեմատ։  Փարիզի շրջանում աշխատում է էլեկտրագնացքների 25 տոկոսը։

Հինգշաբթի աշխատավորների մեծ հանրահավաք տեղի կունենա Փարիզում, Ազգի հրապարակում, որտեղից ցուցարարների շարասյունը կշարժվի դեպի Հյուսիսային կայարան։ Բողոքի ակցիաներ են նախատեսված երկրի այլ խոշոր քաղաքներում՝ Նանտում, Ռենում եւ Թուլուզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ