News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020թ. հունվարի 1-ից հետո` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս: Մասնավորապես` բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը գործող 10%-ի փոխարեն դառնալու է 15%: Այս մասին հայտնում են

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Բացառապես էլեկտրական շարժիչով մոտոցիկլետի և հեծանվի դեպքում պահպանվելու է 14% մաքսատուրքը:

Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2022թ. հունվարի 1-ը նշված փոխադրամիջոցների ներմուծումը և օտարումն ազատված են ԱԱՀ-ից: Ֆիզիկական անձինք անձնական օգտագործման նպատակով ներմուծած փոխադրամիջոցների արժեքը պետք է հայտարարագրեն ուղևորային մաքսային հայտարարագրում: Իրավաբանական անձինք պետք է մաքսային արժեքը հայտարարագրեն ապրանքային հայտարարագրում:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ եթե 2019 թվականին ներկրված տրանսպորտային այս միջոցների համար մինչև տարեվերջ գրանցվի ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագիր, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, մաքսազերծումը կկատարվի 2019թ. գործող դրույքաչափերով: Իսկ տարանցման հայտարարագիր ունենալու դեպքում, եթե ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագրերը գրանցվեն 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Հունգարիայում վաճառքի է հանվել հազվագյուտ «Վոլգա», որը պատկանել է Գերմանիայում «ԳԱԶ»-ի դիլերին
Վաճառողը հիշեցնում է, որ ԳԱԶ-3111 նախագիծը սկսվել է 1990-ականների առաջին կեսին, իսկ ընդհանուր արտադրանքը կազմում է մոտ 400 միավոր
Ամենաշատ