News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնագետները ինդոնեզական Սուլավեսի կղզում գտել են քարայր՝ հնագույն ժայռապատկերներով, որոնցում կարելի է տեսնել որսորդ մարդագազանների։ Նրանց տարիքը 44 հազար տարի է։ Սա հնագուն վկայությունն է այն մասին, որ մեր նախնիները վերացական մտածողություն են ունեցել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Nature-ին։

«Այդ պատկերներն առայժմ ամենահին օրինակն են այն բանի, որ մեր նախնիները կարող էին պատկերացնել այն, ինչը գոյություն չունի բնության մեջ։ Մարդագազաններ կան բոլոր ժողովուրդների առասպելաբանության եւ բանահյուսության մեջ, եւ սովորաբար նրանց կապում են աստվածությունների, նախնիների ու ոգիների հետ։ Հին ինդոնեզացիները այդ կապն արտահայտել են իրենց պատկերներում շատ ավելի առաջ, քան դրանով սկսել են զբաղվել Եվրոպայի առաջին բնակիչները, որտեղ, ինչպես առաջ կարծում էինք, սաղմնավորվել են արդի կրոնները»,- գտածոն մեկնաբանել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ Գրիֆիթի համալսարանի (Ավստրալիա) պրոֆեսոր Ադամ Բրումը։

Ինչպես նշել է գիտնականը, բոլորովին վերջերս անթրոպոլոգները եւ հնագետները կարծում էին, թե ժայռապատկերները, քարե դարի պալեոլիթյան վեներաներն ու այլ պատկերները կապված էին բացառապես եվրոպական պոպուլյացիաների հետ։ Մի քանի տարի առաջ հետազոտողները պարզեցին, որ նկարել կարողացել են նաեւ նեանդերթալցիները, ինչպես նաեւ հայտնաբերեցին, որ Homo sapiens-ի ամենահին նկարները իրականում գտնվում են ոչ թե Եվրոպայում, այլ Հարավարեւելյան Ասիայում։

Ավելին, պեղումներն Աֆրիկայի տարածքում ցույց են տալիս, որ գեղագրությունն ստեղծվել է այն բանից առաջ, երբ մարդկությունը լքել է Սեւ մայրցամաքը։ Մասնավորապես, 2011 թվականին հնագետները հարավաֆրիկյան Բլոմբոս քարայրում հայտնաբերել են ներկով պատված խեցի, որը, ենթադրաբար, ներկապնակ է ծառայել հնագույն նկարչի համար, ինչպես նաեւ գեղագրի աշխատանքային այլ գործիքներ, որոնց տարիքը հասնում է մոտ 100 հազար տարվա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ