News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ եմ համարում նոր Քրեական օրենսգրքում ներառել պատժի ցմահ ժամկետի կիրառման համար տարիքային ցենզը 18-ից 21-ի բարձրացնելու մասին կետը։ Այդ փոփոխությունները կապված են քաղաքական որոշման հետ, բայց Հայաստանի իշխանությունները, ինչպես եղավ 2003 թվականին, պատրաստ չեն դրանց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 12-ին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով՝ ինչ-որ փոփոխություններ մտցնելու փորձեր նախկին իշխանությունների ժամանակ արվել են, բայց նորից ամեն բան վերադարձել է նախկին նորմերին։ Նա միաժամանակ նշեց, որ շատ ծանր հանցագործություններ են կատարվում բանակում։ «Այս դեպքում պետք է առանձնացնել զոհերի երկու տեսակ։ Զոհ կարելի է համարել ոչ միայն նրան, ով անմիջապես է դարձել բռնության առարկա, այլեւ այն սուբյեկտին, որը դարձել բանակային կարգերի զոհը»,- եզրափակել է Իշխանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ