News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բռնության կանխարգելման, բռնության ենթարկված կանանց իրավունքների վերականգնման հարցերը քննարկվել են Կանանց խորհրդում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին» որոշման նախագծերի քննարկման ժամանակ ասավ  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Պարոն վարչապետ, ձեր նշանակմամբ դարձել եմ կանանց հարցերով խորհրդի նախագահ, որը բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետև տղամարդ է Կանանց խորհրսի նախագահը, հույս ունեմ՝ կունենանք կին փոխվարչապետ, որը կգլխաորի խորհուրդը»։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ ավելի լավ է «Տղամարդկանց խորհուրդ» ունենալ։

Տիգրան Ավինյանը շարունակեց․ «Այնուամենայնիվ բոլոր հարցերք քննարկվել են Կանանց խորհրդում՝ բռնության կանխարգելման, բռնության ենթարկված կանանց իրավունքների վերականգնման մասով և անհատական փաթեթներ կարծում եմ կունենանք, արդեն փաստերի վրա հիմնված և մեր ունեցած վիճակագրությունը բարելավելուն ուղղված»։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ առաջարկեց օրենքում նշել տղամարդկանց նկատմամբ բռնության մասին, քանի որ «իրավիճակ է անընդհատ փոխվում»։

ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նկատեց, որ տղամարդկանց նկատմամբ բռնությունների մասին բողոքները իրենց մոտ ավելացել են։ 

«Փաստորեն մի բան գիտեիք, պարոն Ցոլակյան»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ