News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօր՝ դեկտեմբերի 12-ին հրավիրված նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք խմբերի նկատմամբ բռնության կոչի դեպքում նախագծի կարգավորումը կիրառելու խնդիր չի լինի։

«Օրինակ, ասում են այսինչ խմբին պետք է կոտորենք, դա բռնության կո՞չ է, կիրառության մեջ խնդիրներ չենք ունենա՞»,-հարցրեց վարչապետը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նկատեց․ «Պարոն վարչապետ, դա արդեն ցեղասպանության  կոչ է։ Դա արդեն քրեականացված է»։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կատակեց․ «Պաշտպանության նախարարի հայտարարություններն էլ․․․»։

Ի պատասխան վարչապետն ասաց․ «Պաշտպանության  նախարարը բռնության կոչ իչ անում, նա պաշտպանության կոչ է անում, դրանք տարբեր բաներ են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ