News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳՆ-ն «սխալ ազդանշան» է համարել դիվանագետների վտարման ՌԴ պատասխան միջոցառումները եւ ափսոսանք է հայտնել Մոսկվայի որոշման կապակցությամբ: Այս մասին հիգշաբթի Բեռլինում հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դաշնային կառավարությունն ափսոսանքով ի գիտություն է ընդունում Ռուսաստանի կառավարության որոշումը՝ Մոսկվայում Գերմանիայի դեսպանության 2 աշխատակիցներին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին: Այն սխալ ազդանշան է ուղարկում եւ հիմնավորված չէ»,- հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ից:

Գերմանիայի ԱԳՆ-ն դեկտեմբերի 4-ին պերսոնա նոն գրատա էր հայտարարել ՌԴ դեսպանության 2 աշխատակիցների: Դա կապված էր օգոստոսի 23-ին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հետ: Գործով կասկածյալը ռուսաստանցի է: Դիվանագիտական գերատեսչությունն իր որոշումը պատճառաբանել էր, գերմանական կողմի կարծիքով, Ռուսաստանի իշխանությունների անբավարար համագործակցությամբ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակապես անհիմն» էր անվանել այն կասկածները, որ ՌԴ-ն կարող է այդ գործի հետ կապ ունենալ:

Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Բեռլինը Մոսկվայից սպասում է հանցագործության քննությանը «լուրջ եւ անհապաղ օժանդակություն»: «Դաշնային կառավարությունը քննության լույսի ներքո իրեն հետագա քայլերի իրավունք է վերապահում»,- հիշեցրել են գերատեսչությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ