News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը կիսում է վարչապետի կարծիքն այն մասին, թե երկրում կառավարման համակարգը հակառակվում է հեղափոխությանը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Իոաննիսյանը տեղեկացրեց, որ նրան առաջարկել են դառնալ Հանրային խորհրդի անդամ, եւ նա համաձայնել է։

 Հարցին, թե տեսնում է արդյոք հեղափոխությանը դիմադրության նշաններ, Իոաննիսյանն ասել է, որ դա deep state է։ «Դիմակայություն կա։ Օրինակ, վերջին ժամանակներս ԱԱԾ-ն իրականացնում է deep state-ի դասական օրինակ»,- ասել է Իոաննիսյանը՝ ավելացնելով, որ նկատի ունի ինչպես Վանեցյանի ժամանակ, այնպես էլ նրանից հետո։

Նրա խոսքով՝ պետկառավարման համակարգում փոփոխությունների հակառակորդները չեն ցանկանում լքել կոմֆորտի գոտին եւ չեն ցանկանում փոփոխություններ։ «Նրանց կարելի է հասկանալ։ Նրանք չեն ցանկանում դեմոկրատական փոփոխություններ, որովհետեւ կարող են արդեն պետք չգալ։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ մասնագիտացել են ընդդիմությանը հետապնդելու մեջ, դեմոկրատիայի պայմաններում մնում են անգործ։ Անհրաժեշտ են բարեփոխումներ ամբողջ համակարգում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում»,- ասել է Իոաննիսյանը։

Վերադառնալով Հանրային խորհրդի գործունեության թեմային՝ նա ասաց, որ քանի որ Սահմանադրությամբ նման մարմին պետք է գոյություն ունենա, ապա այն պետք է լինի արդյունավետ, իսկ ինքը դրա համար ջանքեր կգործադրի։ «Լինել Հանրային խորհրդի անդամ՝ չի նշանակում կախված լինել իշխանություններից։ Անգամ աշխատավարձ չեմ ստանալու։ Եվ կաշկանդված չեմ իշխանությունների այն մոտեցումների քննադատության հարցերով, որոնց հետ համաձայն չեմ։ Վարչապետի աշխատակազմը ինձ լավություն չի արել։ Դա ավելի շուտ լրացուցիչ պարտականություն է»,- ասել է Իոաննիսյանը՝ ավելացնելով, որ հետագայում, ինչպես եւ առաջ, մտադիր է քաղաքական զսպվածություն ցուցաբերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ