News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոցիալական ցանցերում և մամուլում գրվում է, որ ավտոգազի լիցքավորման կետերում սկսվել է գազի գնի աճ, այնինչ գազը դեռևս չի թանկացել: Այսօր ինքս ականատես եղա դրան, եթե նախկինում նույն մեքենան ու նույն լիցքավորման կետից լիցքավորում էի 3800 դրամ, այսօր այն 4200 դրամ կազմեց և դեռ պարզ չէ, թե քանի կիլոմետրի կբավարարի այն: Տղեք չե՞ք կարծում, որ Ամանորի երգից ու կամ ուտելուն նվիրված փառատոնից կարևոր թեմա է ու պետք է արագ արձագանքել, այնպես չլինի, որ գազալցակայանի տերերը մի քանի միլիոն փող աշխատեն հավելյալ ու վերջում մարդա մի քանի հարյուր հազար դրամ տուգանվեն և համարեք, որ գործ եք արել: Ավտոգազով են աշխատում 200հզ ից ավել մեքենաներ, պատկերացրեք, թե ինչ կարևորության հարց է սա: Տպավորություն ունեմ, որ իրավիճակին չեն տիրապետում համապատասխան կառույցները, չեմ ուզում դեռ հավատալ, որ ուղղակի աչք են փակում ու ինչ-ինչ պայմանավորվածություններ կան: Չեմ հասկանում, թե ինչու արագ չեն միջամտում, ախր ստուգող մարմինների աշխատողների մեծագույն մասի մեքենաներներն էլ են գազով, ախր իրենք էլ են տեսնում դա: Խնդիրը հասել է այնտեղ, որ պահանջում է արձագանք րոպե առաջ, պատասխան տվեք, թե ինչու են մարդիկ շատ վճարում, իսկ եթե գազի կալորիականությունն է ընկել, որի մասին ևս խոսում են, պարզաբանեք, թե ինչու է դա արվում նույն գնի պարագայում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնական գազի պաշարները Միջերկրական ծովում կարող են պատերազմի պատճառ դառնալ. իսրայելցի փորձագետ
Բնական գազի պաշարները՝ լարվածության հիմնական պատճառ Միջերկրական ծովում...
Մինչև 2020թ. ապրիլ սակագնի վերանայման հայտ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից չի ներկայացվի. Մհեր Գրիգորյան
2020թ.-ին ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու դեպքում այն բաց և հրապարակային կքննարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում…
Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը. Սուրեն Պարսյան
Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության բնական գազի սակագնի վերանայման հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը...
«Եթե ինչ-որ փուլում լինի, դրա մասին հասարակությունը կիմանա». Մակունցը՝ գազի սակագնի բարձրացման մասին
Այդ հանդիպումները համընկավ տարեսկզբի հետ այն առումով, որ առաջիկայում սկսելու ենք նոր նստաշրջան…
Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա»
2019 թվականին արդեն հասանք նրան, որ որեւիցե բարձրացում չեղավ, բայց հիմա չեմ բացառում, որ կլինի...
«Գազպրոմ Արմենիան» հնարավոր է գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի. Գարեգին Բաղրամյան
Դե սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել...
Ամենաշատ