News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հրավիրված նիստում հավանություն ստացավ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Այն ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Ռազմավարական ծրագիրը մշակվել է ՊԵԿ-ի կողմից 2019 փետրվար-մայիս ժամանակահատվածում։ Այն ՊԵԿ աշխատակազմի ցանկությունների, իղձերի և երազանքների ամբողջությունն է։ Ռազմավարությունը ներառում է 5 նպատակ, 9 ենթանպատակ և 55 կոնկրետ միջոցառում։ Այն ներառում է թե ՊԵԿ ռազմավարական զարգացման գործողությունների մի ամբողջ համալիր, միաժամանակ նպաստելու են հարկային և մաքսային վարչարարության զարգացմանը»,-նշեց նա։ 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ վերապահում ունեն, քանի դեռ հարկային համակարգի բարեփոխումները չունեն․ «Եթե մենք զուգահեռ ռազմավարություններ ընդունենք, և դրանք ներդաշնակեցված չլինեն, պարզ չի լինի, թե որ ուղղությամբ է ընթանում փոփոխությունները»։

Փաշինյանն ասաց, որ որոշել են ռազմավարությունների աստիճանակարգություն սահմանել, և ամենավերևում պետք է լինի ազգային անվտանգության ռազմավարությունը․ «Եթե Ձեր ասած տրամաբանությամբ շարժվենք, մինչև չլինի ազգային անվտանգության ռազմավարությունը, մնացած ռազմավարությունները չպետք է քննարկենք։ Դա ճիշտ մոտեցում չի, այդ պատճառով որոշել ենք, որ ռազմավարությունները հենց պատրաստ լինեն, կընդունենք, հետագայում կարգաբերման աշխատանք տեղի կունենա»։

Անդրադառնալով Գյումրիի ավտոմաքսատան տարածքում արտաքին տնեսական գործունեության սպասարկման  կենտրոն կառուցելու համար ծասխերի ավելացմանը դեմ լինելու Ջանջուղազյանի հայտարարությանը, Փաշինյանն ասաց․  «Մենք ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու պարտավորություն ստանձնեցինք։ Այս պարտավորությունը ժամկետներով սահմանափակված չէին, բայց հաշվի առնելով ավտոմեքենաների բումը մենք մտածեցինք, եթե արագ  գործենք, կնպաստենք, որ ֆինանսական հոսքեր կկենտրոնան Գյումրիում և կարծում եմ դա արդարացնում է իրեն։ Բայց երբ որոշվել է ավտոմաքսատան մոտ արտաքին տնեսական գործունեության սպասարկման  կենտրոն, նախահաշվային հաշվարկները կրկնապատկվել են»։

Ջանջուղազյանն ասաց, որ վերապահումներ ունեն, քանի որ չգիտեն՝ ինչ պարտավորություն են ստանձնում, առաջարկում է ձեռնպահ մնալ նախագիծն այս ձևով առաջ տանելուց։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը արձագանքեց՝ համաձայն չէ։

Ջանջուղազյանն ասաց․ «Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չի շարժել: Մենք ունենք նախարարություններում լիքը պարապ մարդիկ, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է գալու ժամը լրանալու, որ գնան տուն։ Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ։ Եկեք ձև չանենք, թե ունենք ռազմավարություն մշակելու պոտենցիալ»,-նշեց նա։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ