News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը այսօր՝ դեկտեմբերի 12-ի նիստում հավանության է արժանացրել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը: 2015 թ. փետրվարի 5-ին կնքված վերոնշյալ համաձայնագրով ՌԴ կառավարության կողմից տրամադրվող 300 մլն ԱՄՆ դոլար վարկի (որից՝ 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ) մարման ամսաթիվ էր սահմանվել 2019թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակներում կատարված համալիր հետազոտության և սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների (մատակարարումների) ցանկը զգալիորեն ընդլայնվել էր, և Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետների երկարացման անհրաժեշտություն էր առաջացել:

Նախատեսվող փոփոխություններով երկարաձգվում են վարկի օգտագործման ժամկետները՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից տեղափոխվելով 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

Հավելենք նաև, որ ծրագրի շրջանակներում առկա մնացորդային գումարները կուղղվեն Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման աշխատանքներն ավարտին հասցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Ամենաշատ