News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Արեւելյան գործընկերության» «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի չորս հանձնաժողովները, որոնց նիստերն անցկացվել են Թբիլիսիում, ընդունել են հայկական պատվիրակության բոլոր 13 առաջարկությունները ներկայացված բանաձեւերի նախագծերի վերաբերյալ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 12-ին ասաց «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Նրա կարծիքով, դա լուրջ հաջողություն է, որին կարողացել է հասնել պատվիրակությունը։ «Սոցիալական հարցերի հանձնաժողովում կրթության մասով մենք խորհուրդ էինք տվել ներառել այն բանաձեւը, որի համաձայն՝ «Արեւելյան գործընկերության» բոլոր մասնակից երկրներում առաջարկվում է բացառել այլատյացության դրսեւորումները, այդ թվում այլատյացության սերմանումը պետական մակարդակով, ինչպես նաեւ այլընտրանքային կրթության համակարգում։ Այս առաջարկն ընդունվեց»,- նշել է Աբրահամյանը՝ բացատրելով, որ դա, հասկանալի է, վերաբերում է հակահայկական քարոզչությանը եւ հակահայկական քաղաքականությանը, որն իրականացվում է Ադրբեջանում։

Միեւնույն ժամանակ, պատգամավորն ընդգծել է, որ հայկական պատվիրակության անդամները քաղաքական հարցերի հանձնաժողովում ներկայացրել են 8 առաջարկություն։ Աբրահամյանը նաեւ նշեց, որ ամենակարեւոր առաջարկությունն այն է, որ Հայաստանը հասել է բավական լուրջ առաջընթացի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի ստեղծման ուղղությամբ։ «Մնացած առաջարկություննեը վերաբերում էին համակարգային կոռուպցիայի մակարդակի նվազմանը եւ դրա դեմ պայքարին»,- ավելացրել է խորհրդարանականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը ԵՄ-ին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի անդրադառնա Չինաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների վրա
Եվրամիությունը ուշադիր կհետեւի իրավիճակին...
Շատ տպավորված եմ դատական բարեփոխումների առաջխաղացման ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերով․ ԵՄ դեսպան
Հարցին՝ ժողովրդավարության ճանապարհին Հայաստանին ո՞ր հիմնական խոչընդոտներն են անհրաժեշտ հաղթահարել, դեսպանն ասաց․․․
ԵՄ-ն ուշի ուշով հետեւում է զարգացումների ընթացքին․ Դեսպանը՝ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին
Արդարադատության նախարարությունը սերտ շփումների մեջ է միջազգային կառույցների հետ․․․
Ներկայացվել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի չափորոշիչները կտտանքների կանխարգելման գործում
Քննարկում Երեւանում...
ԵՄ-ը կստուգի ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային համաձայնագիրը
ԵՄ-ը կստուգի, թե համապատասխանում է արդյոք առեւտրային համաձայնագիրը գլոբալ կանոններին...
Եվրախորհրդարանը կոչ է արել կարգավորել Արեւելյան գործընկերության երկրներում հակամարտությունները
Եվրախորհրդարանը վճռականորեն նշել է «Արեւելյան հարեւանության տարածքներում ձգձգվող հակամարտությունների դեմ միջազգային իրավունքի հիման վրա ակտիվ դիրքորոշում զբաղեցնելու կարեւորությունը»...
Ամենաշատ