News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 04
USD
510
EUR
617.61
RUB
6.79
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը կալանավորել է բողոքի ցույցի 16 մասնակցի Վրաստանի խորհրդարանի մոտ մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու պատճառովբ, «Sputnik Գրուզիա»-ին տեղեկացրել են ՆԳՆ մամուլի ծառայությունում։

Ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում նախկին կառավարող «Միասնական ազգային շարժման» ղեկավարները վաղ առավոտից հավաքվել են խորհրդարանի մոտ Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների՝ այսօր նշանակված քվեարկության պատճառով։ «Ազգային շարժման» ղեկավարները եւ նրանց կողմնակիցները դեմ են այն թեկնածուներին, որոնք նախկինում «քաղաքական որոշումներ» են ընդունել հօգուտ իրենց։

Թեկնածուների մեջ կան նաեւ այնպիսիները, որոնց մեղադրում են ներկա իշխանությունների օրոք դատարաններում «կլանային կառավարում» ստեղծելու մեջ։

Գերագույն դատարանի դատավորների նշանակման հետ կապված գործընթացը արդեն մեկ տարի ուղեկցվում է սկանդալով։ Չնայած դատավորների ներկա թեկնածուներն ընտրվել են նոր համակարգով, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների ընտրությունը դուր չի եկել ոչ ընդդիմությանը, ոչ հայտնի ոչ կառավարական կազմակերպություններին, ոչ կառավարող «Վրացական երազանք –դեմոկրատական Վրաստան» կուսակցության որոշ անդամների, որոնք ի նշան բողոքի հեռացել են կուսակցությունից։

Հինգշաբթի խորհրդարանի իրավաբանական կոմիտեն հավանություն է տվել ներկայացված 20 թեկնածուից 14-ին։ Նիստը տեղի է ունեցել ընդդիմության բղավոցների եւ մեղադրանքների ֆոնին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գախարիան ընդդիմության հանրահավաքը ԿԸՀ-ի մոտ «գրոհի փորձ» է անվանել
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ երեկ կայացած ընդդիմության ցույցը եւ այդ իրադարձությունները...
Բողոքի ցույցեր Վրաստանում. կան տուժածներ
Նշվում է, որ բոլոր հիվանդներին առաջարկվել է մնալ կլինիկայում, սակայն բոլորն էլ սեփական նախաձեռնությամբ դուրս են գրվել...
Վրաստանում ընտրությունների ժամանակ ծեծկռտուքներ են տեղի ունեցել. 6 քրեական գործ է հարուցվել
Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել «բռնություն» հոդվածով «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստ Զվիադ Կուպրավային Թբիլիսիում Դիդի Դիգոմի միկրոշրջանում թիվ 40 ընտրատեղամասում ծեծի ենթարկելու փաստով...
Վրաստանի ԿԸՀ. 12:00-ի դրությամբ ընտրություններում մասնակցությունը կազմել է 19,41 տոկոս
Մինչեւ 12:00-ն քվեարկել է 681 583 քաղաքացի...
Վրաստանի վարչապետը՝ ընտրությունների մասին. Ոչ ոք չի կարող պատկերացնել վերադարձ անցյալին
Նա կնոջ հետ քվեարկել է Մտացմինդայի շրջանի թիվ 5 ընտրատեղամասում...
Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին
Կընտրվեն 150 պատգամավորներ, 120-ը կընտրվի համամասնական, 30-ը՝ մեծամասնական կարգով...
Ամենաշատ