News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Արեւելյան գործընկերության» Խորհրդարանական վեհաժողովի  «Եվրանեսթի» լիագումար նիստի բացմանը հայկական պատվիրակության առաջարկով բոլոր պատվիրակները, բացառությամբ Ադրբեջանից մեկ պատվիրակի, մեկ րոպե լռությամբ հարգել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաեւ մյուս բոլոր ցեղասպանությունների զոհերի: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նա նշեց, որ բացման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին՝ ՄԱԿ-ի հաստատած ցեղասպանությունների կանխման օրը: «Եվ ես, այս հնարավորությունից օգտվելով, խոսեցի Հայոց ցեղասպանության մասին: Ես շեշտեցի, որ մենք ձգտում ենք յուրաքանչյուր հնարավոր դեպքում հավուր պատշաճը մատուցել ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերին, այլեւ անել հնարավոր ամեն ինչ նման հանցագործությունների կանխման համար: Ես բոլոր ներկաներին կոչ արեցի հարգանք մատուցել Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Բոլորը ոտքի կանգնեցին, բացի մեկ ադրբեջանցի պատգամավորի: Սակայն հասկանալով, որ սա հարգանքի տուրք է ցեղասպանությունների բոլոր զոհերին, ադրբեջանական պատվիրակության մյուս բոլոր անդամները ոտքի կանգնեցին»,- ասաց Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսավորման պակասը նվազեցնում է Հայոց ցեղասպանության թանգարանում երիտասարդների աշխատանքի ձգտումը. տնօրեն
Երիտասարդները չեն շահագրգռվում աշխատել Հայոց ցեղասպանության թանգարանում...
Հայոց ցեղասպանության զոհերի եւ այն վերապրածների տվյալների բազայի ստեղծումը կարեւոր նշանակություն ունի. տնօրեն
Այս տարվա ապրիլին կազմակերպվելու են համաժողով եւ ցուցահանդես՝ նվիրված Կիլիկիայում հայերի ինքնապաշտպանության 100-ամյակին…
Արմեն Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլեւս երբեք չկրկնվեն...
Կանադայում 105 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Եվգենյա Փափազյանը. Մայրը նրան ծննդաբերել էր ձորում
Կինը բազմանդամ ընտանիք է ունեցել, սակայն հարազատներից որեւէ մեկին չի հանդիպել...
Էրդողանը Բարձրագույն խորհրդատվական խորհրդի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քայլերը
միջազգային որոշ շրջանակներ ցանկանում են 1915–ի միջով թուրքերի մեջ պառակտում մտցնեն...
«Նախագահ Թրամփն արժանի չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»
Թրամփի կողմնակիցներին նյարդայնացրել էր այն հանգամանքը, որ մի քանի թերթեր անվանապես անդրադարձել էին նախագահ Թրամփին՝ որպես «Հայոց ցեղասպանություն» եզրը մերժողի...