News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված եւ օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման եւ իրացման դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենը, իրացնելու նպատակով, պատճենահանման եղանակով կեղծել է իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` «գազաբալոնային տեղայակայանքով ավտոմեքենա վարելու» իրավունքի եւ «ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղակայված գազաբալոնային համակարգի համապատասխանության» վկայականներ, որոնք, յուրաքանչյուրը 2500 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ եւ Ղազախստանի քաղաքացիներին` առանց վերջիններիս ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգեր տեղադրելու:

Բացի այդ, ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեկ այլ ՀՀ քաղաքացի քննությամբ դեռ չպարզված անձից ձեռք է բերել կեղծ տեխզննման կտրոններ` յուրաքանչյուրի համար վճարելով 1000 ՀՀ դրամ, որոնք, յուրաքանչյուրը 4000 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ եւ Ղազախստանի քաղաքացիներին:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ վթարի ենթարկված ավտոմեքենան Արայիկ Հարությունյանի ծառայողականն է
«Shamshyan.com-ի տեքստից պարզ չէ՝ ո՞վ է վիրավորված անձը»․․․
Դեկտեմբերի 1-ի երեկոյան պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երեւանում. 70-ից ավելի խախտում
Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերեցին մի տղամարդու, որը մեքենա էր վարում՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու…
Անհաղորդում գողություններ Ծովինար գյուղում. բոլոր դեպքերում հեղինակը նույն անձն էր
Մարտունու ոստիկանների բացահայտումը…
Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն. Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 1-ից 2-ը
«Նորից ուզում եմ ասել՝ թրքահաճո, թրքահպատակ քաղաքականություն, որը Հայաստանը կործանման է տանում». Սայաթ Շիրինյան
Ռեգինա Պրազյանի գրառման հիման վրա, ընդ որում…
Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավորը…
Ամենաշատ