News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 27
USD
447.17
EUR
479.19
RUB
7.04
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության երկրները պայմանավորվել են համատեղ իջեցնել արտասահմանյան ինտերնետ-խանութներից անտուրք ներկրման շեմը, լրագրողներին ասել է ՌԴ առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բոլոր երկրները գնում են այն բանին, որպեսզի ինտերնետ-առեւտրի հարաբերություններ, վերահսկողություն եւ թափանցիկություն հաստատեն։ Մենք կդիտարկենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում այդ շեմի նվազեցումը, որպեսզի հավասարեցնենք մրցակցության պայմաններն ինչպես սովորական, այնպես էլ ինտերնետ-առեւտրում»,- ասել է Սիլուանովը։

Նա ընդգծել է, որ նման առաջարկները կդիտարկվեն ԵՏՀ շրջանակում եւ կընդունվեն ԵՏՄ բոլոր երկրների համար։

2019 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ երկրներում արտասահմանյան ինտերնետ-խանութներից անտուրք ներկրման շեմը նվազել է 1 հազար եվրոյից մինչեւ 500 եվրո։

Հաջորդ տարի շեմը կիջնի մինչեւ 200 եվրո, կփոխվեն դրա կիրառման կանոնները, ասել է առաջին փոխվարչապետը։

ՏԱՍՍ աղբյուրի խոսքով՝ ավելի վաղ Սիլուանովը առաջարկել էր շեմը իջեցնել մինչեւ 100 եվրո 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրո՝ 2021 թվականի հունվարի 1-ից եւ 20 եվրո՝ 2022 թվականի հունվարի 1-ից։ Սիլուանովը պարզաբանել է, որ անձնական օգտագործման ապրանքներն ուղարկելիս ԱԱՀ եւ ներկրման մաքսատուրք չի գանձվում, այն դեպքում, երբ ավանդական վաճառքում այդ հարկերը գործում են։ Արդյունքում՝ ֆիննախում նշում են, որ Ռուսաստանից շահույթն ու հարկերը հոսում են այլ պետությունների տարածքում գտնվող ինտերնետ-խանութներ։

Ինտերնետ-առեւտրի ընկերությունների ասոցիացիայի գնահատմամբ՝ անդրսահմանային առեւտրի ծավալը 2019-ին  կարող է հասնել 700 մլրդ ռուբլու, 2020-ին՝ ավելի քան 900 մլրդ ռուբլու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 38-րդ նիստին
Կարևորվել է մաքսային ծառայությունների թվայնացման անհրաժեշտությանը…
Բելառուսի վարչապետը կոչ է արել ակտիվացնել ազգային արժույթներին անցմանն ուղղված աշխատանքը ԵԱՏՄ-ում հաշվարկների համար
«Մոտ ապագայում համաշխարհային տնտեսությունում ցանկացած արժույթի արժեքն ու պահանջարկը կորոշվի դրա դիմաց որոշակի ապրանքներ կամ ծառայություններ գնելու հնարավորությամբ...
Առկա իրողություններում թվային մեկուսացումը հակաարդյունավետ է եւ այնքան էլ իմաստ չունի․ Մհեր Գրիգորյան
Նրա խոսքով՝ թվային ինքնիշխանության ապահովման համար անհրաժեշտ պայմաններն են տեղեկատվության հավաքագրման, փոխանակման, պահպանման եւ տվյալների վերլուծության ճիշտ մոտեցումները․․․
ԵԱՏՄ-ում տնտեսության բարձր տեխնոլոգիական հատվածների ակտիվ զարգացման համար պետք է համախմբվենք. Փաշինյան
Նրա խոսքով՝ ծառայությունների որոշակի տեսակներ, որպես արտադրության գործոններ, նշանակալի ազդեցություն ունեն ապրանքների, արտադրական ոլորտների եւ տնտեսության մրցունակության վրա․․․
Պուտինն առաջարկել է ԵԱՏՄ տնտեսական զարգացման ռազմավարություն ձեւավորել
Մասնավորապես, նրա խոսքով, անհրաժեշտ է առեւտրային եւ ներդրումային համաձայնագրերի համակարգի մշակման հետագա քայլեր մտածել․․․
Պուտինն անվանել է ԵԱՏՄ-ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը
Պուտինն անվանել է ԵԱՏՄ-ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը․․․