News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Նախկինում խորհրդարանի քննարկմանն են ներկայացվել վարկեր, որոնց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է քվեարկել: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով 4 վարկային համաձայնագրերի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով՝ դրանց թվում են եղել զենքի ձեռքբերման, Գյումրիի ասֆալտապատման եւ այլ վարկերը:

«Բայց, այդուհանդերձ, մենք դեմ ենք քվեարկել խորհրդարանի քննարկմանը ներկայացված մեծ թվով վարկային համաձայնագրերի… Այսպիսով, ինչո՞ւ եք վշտանում այն պատճառով, որ մենք ցանկանում ենք ստանալ այդքան պարզ հարցի պատասխանը... Այնպես չէ, որ իշխանությունը սխալներ թույլ չի տալիս, քննադատության ենթակա չէ եւ անվիճարկելի է: Ուստի հանդուրժող եղեք այլակարծությանը»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Նշենք, որ Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով 4 վարկային համաձայնագիր, որոնք նախատեսում է ստանալ մինչեւ տարեվերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել