
Թբիլիսիում «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունված բանաձեւում հիշատակված է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացում զգալի առաջընթացի մասին: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ «The Trio Plus Strategy – 2030» բանաձեւում պարբերություն է ներառված IDEA «The Global State of Democracy – 2019» միջազգային կազմակերպության տարեկան զեկույցից: «Դրա մեջ հստակ ընդգծվում է, որ Հայաստանը երկիր է, որն ապահովում է Երեւանում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացը»,- ասաց Աբրահամյանը: Նա նշեց, որ ըստ IDEA-ի զեկույցի՝ Հայաստանը Եվրոպայում միակ երկիրն է, որը «2017 թվականի հիբրիդային ռեժիմից 2018 թվականին անցել է ժողովրդավարությանը»: