News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Օրենքի այս նախագիծը ոստիկանական բաժանմունքներում հնարավոր խոշտանգումները կանխելու եւ տեսագրման ու ձայնագրման սարքերի օգտագործման համար իրավական բազա ստեղծելու նպատակ է հետապնդում։ Այս մասին դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նիստում «Ոստիկանության մասին» օրենքում լրացուցիչ փոփոխությունների օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը։

Եսայանը, մասնավորապես, նշեց, որ նախագծով նախատեսված է, որ ոստիկանական բաժանմունքներիի մուտքերին ու ելքերին, ինչպես նաեւ հարցաքննության համար հատուկ սենյակներում տեղադրված լինեն տեսագրման եւ ձայնագրման սարքեր։

Նրա խոսքերով՝ օրենքի նախագծում նաեւ նշվում են տվյալ տեսագրությունների եւ ձայնագրությունների պահպան ման ժամկետներն ու երրորդ անձանց դրանց փոխանցման պայմանները։

«Ոստիականական բաժանմունքները պետք է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում լիովին հագեցած լինեն տեսագրման եւ ձայնագրման սարքավորումներով»,- հայտնեց փոխոստիկանապետը՝ նշելով, որ բացի այդ, օրենքի նախագծով կանոնակարգվում է նաեւ ոստիկանության աշխատակիցների կողմից բջջային հեռախոսների օգտագործմամբ տեսագրումները կամ ձայնագրումները, ինչպես նաեւ այդ մասին քաղաքացիներին զգուշացնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ