News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկրներին եւ ընկերություններին կոչ է արել լուծել կլիմայի փոփոխության խնդիրները՝ հայտարարելով, որ այդ անելու անկարողությունը կհանգեցնի տնտեսական աղետի։

Ելույթ ունենալով Մադրիդում կլիմայի հարցով հանդիպմանը, Գուտերիշն ասել է, որ մտավախություններն այն մասին, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման միջոցառումները կհանգեցնեն գոյություն ունեցող ոլորտների քայքայմանը, անտեսում են «կանաչ տնտեսության» հնարավորությունները, հայտնում է AP-ը։

Նա որպես օրինակ է բերել մի հետազոտություն, որն ապացուցում է, թե մինչեւ 2030թ․ ցածրածխաջրային տնտեսությանն անցումը ամբողջ աշխարհում կարող է ստեղծել 65 մլն նոր աշխատատեղ եւ 26 տրիլիոն դոլարով արագացնել աճը։

Գիտնականներն ասում են, որ երկրները պետք է մինչեւ 2050թ․ դադարեցնեն հանքային վառելիքի օգտագործումը, որպեսզի գլոբալ ջերմաստիճանը այս հարյուրամյակում 1,5 աստիճանից չբարձրանա։

«Այդ անցումը պետք է կատարվի, որպեսզի բոլորին օգուտ բերի։ Եւ առանց այդ անցման, ինչպես ասացի, ողջ կմնան միայն ամենահարուստները»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է բանաձեւ, որով կոչ է անում դադարեցնել հակամարտությունները` COVID-19-ի դեմ պայքարը հեշտացնելու համար
Բանաձեւը, որը պատրաստել են Ֆրանսիան եւ Թունիսը, կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր իրավիճակներում»․․․
Պառլամենտարիզմի միջազգային օրը
ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան համաշխարհային հանրությանը կոչ են արել երկարաձգել Իրանի հանդեպ ՄԱԿ-ի էմբարգոն
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքն ընդգծել է, որ արգելքի վերացումը միայն կավելացնի Թեհրանի համարձակությունը, կուժեղացնի անկայունությունը եւ կհանգեցնի սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքի․․․
ՄԱԿ-ը տարածել է Ժնեւի կոնվենցիաների արձանագրությունների կատարման վերաբերյալ Արցախի զեկույցը
Արեւմտյան ափի հատվածների անեքսիայի Իսրայելի ծրագիրն աղետ կդառնա. ՄԱԿ ՄԻ հարցերով գերագույն հանձնակատար
Անեքսիայի ստույգ հետեւանքները անհնար է կանխատեսել…
Քրիստիննե Գրիգորյանը հեռավար մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նման կարևոր միջոցառման մասնակցության հրավերի համար՝ նշելով, որ թավշյա հեղափոխությունից երկու...
Ամենաշատ