News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին ասել է, որ անցած ամիս Թեհրանի նահանգի շրջաններում բողոքների ընթացքում սպանվածների մեծ մասը չի մասնակցել բողոքներից ոչ մեկին, տեղեկացնում է Tasnim-ը։

Ելույթ ունենալով անկարգությունների զոհերից ոմանց ընտանիքների հետ հանդիպման ժամանակ՝ Շամհանին ասել է, որ սպանվածների ավելի քան 85 տոկոսը նահանգի քաղաքներում չի մասնակցել ոչ մի ցույցի։

Նրա խոսքով՝ նրանք դարձել են կասկածելի հարձակման զոհեր եւ սպանվել են մերձամարտի հրազենով, որը չկա ԻԻՀ ԶՈւ կամ անվտանգության ուժերի զինանոցում, ասել է նա՝ ենթադրելով, որ «տեղի է ունեցել հակառակորդների դավադրություն», որի նպատակն է եղել մեղքը բարդել ոստիկանության եւ անվտանգության ուժերի վրա։

Շամհանին նաեւ վկայակոչել է իսլամական հեղափոխության առաջնորդ ալաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի կոչը՝ փոխհատուցում տալու նրանց, ովքեր սպանվել կամ վնասվածքներ են ստացել անկարգությունների ժամանակ, եւ ընդգծել է այդ խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը համակարգված պլանի հիման վրա։

Նոյեմբերի կեսին Իրանի կառավարությունը բարձրացրեց բենզինի գները, որպեսզի նվազեցնի երկրում սպառման մակարդակը։ Այդ քայլը բողոքներ առաջ բերեց մի շարք քաղաքներում, անկարգությունների հետեւանքով զոհեր եղան, այդ թվում՝ 8 ոստիկան։ Իրանի իշխանությունները զոհվածների մասին այլ թվեր չեն ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ