News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ-ը սկսել է հետաքննել խորհրդարան որոշակի նյութի անցկացումը, հայտնում են հաստատությունում։ Հետաքննությունն անցկացվում է ՔՕ 117 հոդվածի համաձայն, առողջությանը կանխամտածված վնաս հասցնելը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Առավոտից օրենսդրական մարմնի շենքի առջեւ անցկացվում է ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների բողոքին ցույց։ Նրանք «ամոթի միջանցք» են ստեղծել մեծամասնության պատգամավորների համար եւ բողոքում են գերագույն դատարանի դատավորների հաստատման դեմ։ Ոստիկանությանը անհանազանդության պատճառով վարչական կարգով կալանավորվել են մոտ 20 ցուցարարներ։

Սակայն բողոքների ֆոնին սկսված նիստը շուտով ընդհատվել է, պատգամավորները ստիպված են եղել տեխնիկական ընդմիջում հայտարարել եւ լքել դահլիճը, քանի որ այնտեղ սուր սպեցիֆիկ հոտ է տարածվել։

Ընդ որում, դահլիճում եղել են միայն իշխանական «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, խորհրդարանի մնացած անդամները բոյկոտել են նիստը։

Սուր հոտի պատճառով վատ են զգացել պատգամավորներ Էնզելա Մաչավարիանաին եւ Սվետլանա Կուդբան, ինչպես նաեւ աշխատակազմի առնվազն երկու աշխատակիցներ։ Շտապօգնության բժիշկները նրանց տեղում օգնություն են ցուցաբերել։

Մեծամասնության ներկայացուցիչները միանգամից ընդդիմությանը մեղադրել են այն բանում, որ նրանցից մեկը անհայտ նյութը դահլիճ է բերել։ Որոշ պատգամավորներ նույնիսկ նշել են նրանց անունները՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներ Լելա Կեբուրիա եւ Իրմա Նադիրաշվիլի։

Խորհրդարան են կանչվել փորձագետ-կրիմինալիստներ։ Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել է օրենսդիր մարմնի «ենթադրվող քիմիական գրոհի» մասին եւ դրա համար մեղադրել է ընդդիմությանն ու նրա հետ կապված կազմակերպություններին։

Պատասխանատվությունն, իրոք, իրենց վրա են վերցրել «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժման ներկայացուցիչները։

Ընդ որում, նրանք հայտնել են, որ խորհրդարանում գարշահոտություն առաջացրած նյութը Դորոգովի հակաբորբոքային խթանիչն է («ԱՍԴ-2Ֆ»)։ Չնայած սուր հոտին՝ այն մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում։ «ԱՍԴ-2Ֆ»-ը նշանակում են տնային կենդանիներին։ Այն նաեւ օգտագործում են քաղցկեղի բուժման համար։ Ավելին, «ԱՍԴ-2Ֆ»-ը ազատ վաճառվում է դեղատներում եւ մոտ 3,5 դոլար արժի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ