News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղու ավտոգազալցակայանի դիմաց Դիլիջանի 34 և 32-ամյա բնակիչների ու հիվանդանոց տեղափոխված անձի միջև վեճ է սկսվել, որի ընթացքում 34-ամյա տղամարդը ատրճանակով երեք անգամ կրակել է 31-ամյա տղամարդու ուղղությամբ՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնասվածք:

Ձեռնարկվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
36-ամյա կինը տատի սպանության կասկածանքով ձերբակալվել է․ ՔԿ
Բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև տարեց կնոջ 36-ամյա թոռը և վերջինիս 5-ամյա դուստրը, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն․․․
Հրաձգություն՝ Միչիգանի դպրոցում. չորս մարդ է զոհվել
Հրաձգությունը տեղի է ունեցել Օքսֆորդ քաղաքի դպրոցում, երեքշաբթի կեսօրին․․․
Պարեկայինների բերման ենթարկած տղամարդը գողության մասին խոստովանական բացատրություն է տվել
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին…
Էրդողան. Թուրքիան ապավինում է Ինտերպոլի աջակցությանը հանցավորության դեմ պայքարում
«Շատ կարեւոր է, որպեսզի Ինտերպոլն անվերապահորեն աջակցի ահաբեկիչների դեմ պայքարին եւ հաշվի չառնի այս կամ այն ​​պետության դիրքորոշումը...
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է մաֆիայի առաջնորդ Գյունիզ Աքքուշին
Աքքուշը, որը հայտնի է «Hanımağa» (կին շեֆ) մականունով, ձերբակալվել է ...
«Ժողովուրդ». Երևանում ռազբորկայի են պատրաստվել օրենքով գող Զապը, Մոսկվայի Արամչոն եւ այլք. բոլորը բերման են ենթարկվել
Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ Օպերացիայի արդյունքում...
Ամենաշատ