News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Տոկիոյի դատարանը պարտադրել է Ճապոնիայի կառավարությանը փոխհատուցում վճարել տրանսգենդեր պաշտոնյային, որին արգելվել է աշխատավայրում օգտվել կանանց զուգարանից։

«Տոկիոյի շրջանային դատարանը պարտադրել է որպես վնասի հատուցում վճարել 1,3 մլն յեն (12 հազար ԱՄՆ դոլար)»,- հայտարարել է դատարանի մամուլի քարտուղարը, հաղորդում է AFP-ն։

«Դատարանը կառավարությանը պարտադրել է նաեւ թույլատրել պաշտոնյային ազատորեն օգտվել կանանց զուգարանից, նշելով որ վերջինս պարտավոր է գործընկերներին տեղեկացնել, որ ինքը տրանսգենդեր է»,- ասել է դատարանի ներկայացուցիչը։ Դատավորը նաեւ ասել է, որ պաշտոնյայի ղեկավարի մեկնաբանությունն այն մասին, թե նա պետք է վերադառնա տղամարդկային ինքնության, «գերազանցում է օրենքով թույլատրվող սահմանը»։ 

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության պաշտոնյան, որը նախկինում տղամարդ է եղել, իսկ ներկայումս ապրում է որպես կին, 2015-ին հայց է ներկայացրել՝ պահանջելով 16,5 մլն յեն, պնդելով, որ իրեն արգելել են օգտվել կանանց զուգարանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել