News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը մեկնել է Արգենտինա, որտեղ նոր կառավարությունը նրան քաղաքական ապաստան է տրամադրել։

Արգենտինայի ԱԳ նախարար Ֆելիպե Սոլան հայտարարել է, որ Մորալեսը «շատ երախտապարտ է» նրա համար, որ գտնվում է Բուենոս Այրեսում, հայտնում է AP-ը։

Մորալեսը կապրի մայրաքաղաքում՝ իր երկու երեխաների հետ։ Նախկին նախագահը համազգային բողոքի ցույցերից եւ ոստիկանության ու բանակի աջակցությունը կորցնելուց հետո Բոլիվիայից փախել էր Մեքսիկա, իսկ հետո՝ Կուբա։

Սոլան ասել է, որ Բոլիվիային մոտ գտնվելը գրավիչ է Մորալեսի համար։

«Նա այստեղ իրեն ավելի լավ է զգում, քան Մեքսիկայում»,- ասել է Սոլան։ Նրա խոսքերով՝ Բոլիվիայում իր անվտանգության վերաբերյալ Մորալեսի մտավախությունները հիմնավորված են։ Նա հույս է հայտնել, որ Մորալեսը քաղաքասկան հայտարարություններ կանի Արգենտինայում իր նոր տանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ