News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։

Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ սենատորների կողմից, որոնք Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձեւի վրա։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։

Բանաձեւը նախատեսում է Հայոց ցեղասպանության «պաշտոնական ճանաչում եւ հիշատակում»։ «Մենք հենց նոր ընդունեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Տեղին է եւ ճիշտ է, որ Սենատը գտնվում է պատմության ճիշտ կողմում»,- ելույթ ունենալով Սենատում՝ ասել է Մենեդեսը։

Թեդ Քրուզը նշել է, որ սա բանաձեւի ընդունման չորրորդ փորձն է։ «Արդեն երրորդ շաբաթն է, ինչ մենք ելույթ ենք ունենում Սենատի նիստերի դահլիճում՝ ձգտելով ընդունել այս բանաձեւը, եւ ես շնորհակալ եմ, որ մենք այսօր հաջողության հասանք։ Սա ճշմարտության պահն է, որը շատ երկար էր»,- ասել է Քրուզը։

Բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից, բանաձեւը նաեւ մերժում է ցեղասպանության հերքման հետ ԱՄՆ կառավարության «ներգրավման կամ ասոցացման» փորձերը եւ «դրա ծագման խրախուսումն ու հասարակական ըմբռնումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որեւէ այլ հարեւան չփորձի խախտել...
Միաբանական համագումարի մասնակից հոգևորականների այցելեցին «Ծիծեռնակաբերդ» և «Եռաբլուր» հուշահամալիրներ
Հոգեհանգստյան կարգ կատարվեց Մայր Աթոռի միաբանական…
Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության…
Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է. ռազմավարական արդյունքների չհասանք. Սինանյան
Երկար հարյուրամյակներ որպես պետականություն չունեցած ազգ մենք մտածել ենք...
Ծանոթացել եմ ձեր պատմության ողբերգական էջերին՝ Ցեղասպանությանը. Սլովենիայի ԱԺ նախագահը՝ Խաչատուրյանին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի խորհրդարանի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչին...
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց...
Ամենաշատ