News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր», հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

Նրա խոսքերով՝ բանակցությունների ընթացքում հայկական կողմից հայտնվում էին տարբեր փաստատթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր։

««Լավրովի պլանը» Մոսկվայում մոտ երկու տարի առաջ ինտենսիվ քննարկումների արդյունք է։ Սակայն այն, միեւնույն է, հիմնվում է «մադրիդյան սկզբունքների» վրա։ Կա ԵԱՀԿ ՄԽ 2019թ․ մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ հենց որոշակիացված է բանակցություններում առաջընթացի համար միջնորդների տեսլականը։ Իմաստը շատ պարզ է՝ փուլերով։ Առաջին փուլում զորքերի դուրսբերումն է, ադրբեջանական բնակչության վերադարձը, անվտանգության ապահովումը, կոմունիկացիաների կարգավորումը։ Այդ պատճառով մեր առաջարկությունը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «բարգավաճման հեռանկարով խաղաղություն»,- նշել է նախարարը։

Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը խնդրել է համանախագահներին անվտանգության հարցով զեկույց պատրաստել։ «Մենք առարկայական այդ հարցը քննարկել ենք։ Հայաստանի համար կարեւոր են կարգավիճակն ու անվտանգությունը։ Ինչ է նշանակում կարգավիճակ՝ հասկանալի է, իսկ ահա ի՞նչ է անվտանգությունը։ Համանախագահներն էլ են այդ պահը ցանկանում հասկանալ։ Պետք է լինի անվտանգության բանաձեւ, երբ ադրբեջանական բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ։ Ղարաբաղի հայկական բնակչությունը մեր քաղաքացիներն են, եւ նրանց անվտանգությունը կապահովվի ամբողջ ծավալով։ Սակայն դա մեր պատկերացումն է, իսկ ինչպիսի՞ն է հայկական կողմինը»,- նշել է Մամեդյարովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին. ԱԳՆ
Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս…
Փարիզը կներդնի բոլոր ջանքերը ԼՂ խնդրում քաղաքական լուծման հասնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ռազմական լուծում չի կարող լինել: Պետք է գտնել քաղաքական լուծում, եւ ես հույս ունեմ, որ դա կհաջողվի գտնել...
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՀՀ եւ ԱՀ արտգործնախարարների ձեւաչափով հանդիպումը կարող է կայանալ աշնանը
«Այժմ հիմնական խնդիրն իրավիճակի մեղմացումն է, որը բավականին լարված է մնում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին․․․
ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին նախապատրաստվել բանակցությունների
Համանախագահներն ընդգծում են, որ այս դժվարին շրջանում խիստ կարեւոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից․․․
Ի՞նչ պայմանավորվածություն է Ադրբեջանը ուխտադրուժորեն խախտել. Աննա Նաղդալյանի արձագանքը
Նախիջեւանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանին վերադարձնելու համար․․․
Ներկա էսկալացիան ցույց տվեց, թե որքան պահանջված են ԵԱՀԿ մոնիթորինգը, նաև վերիֆիկացիոն հետաքննող մեխանիզմները.ԱԳՆ խոսնակ
Հուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման եւ ամրապնդման հարցում…
Ամենաշատ